«Դասական» կաթնաշոռ 180գր

Կաթնաշոռն արժեքավոր սնունդ է, որը տարբերվում է սպիտակուցների, կալցիումի, ֆոսֆորի բարձր պարունակությամբ, որոնք կրճատում են ճարպի կուտակումը լյարդում, ունեն հակասկլերոթիկ ազդեցություն, խորհուրդ է տրվում հիպերտոնիկ հիվանդությունների ժամանակ:
Կաթնաշոռը կաթնամթերքի հնագույն տեսակներից է: Այն օգտակար է բոլորին, ներառվում է մարդու սննդակարգում կյանքի առաջին տարիներից մինչև խոր ծերություն: Կաթնաշոռը ոչ միայն արժեքավոր սնունդ է, այլ նաև համեղ բաղադրամաս նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար: Զարմանալի չէ, որ կաթնաշոռից պատրաստում են բազմաթիվ համեղ ճաշատեսակներ:
«Դասական» կաթնաշոռ 7%
Բաղադրությունը՝ կովի նորմալացված կաթ (անարատ կաթ, չոր անարատ կաթ, չոր անյուղ կաթ), կաթնաշոռի մակարդ:
100գ-ը պարունակում է յուղ՝ 7գ, սպիտակուցներ՝ 16գ, ածխաջրեր՝ 2.2գ:
Էներգետիկ արժեքը 100գ-ում՝ 135.8կկալ:
Պահպանել 2-6°C:
Զուտ քաշը՝ 180գ: