«Այսմեն»

Ամառ է, շոգ: Դուք  շտապում եք տուն` ակնկալելով ինչ-որ սառը բան խմել: Մտնելով տուն՝ բացում եք սառնարանը, հանում ըմպելիքն ու հուսահատվում: Կրկին անհրաժեշտ կլինի մի քանի ժամ, որպեսզի կոտրեք սառնարանից հանած սառույցը: Եվ իհարկե, ինչ-որ բան խմելու ցանկությունն իսկույն անհետանում է: Ի՞նչ անել: Կա մի պարզ լուծում: Նախքան տուն մտնելը խանութից վերցրեք պատրաստի «Այսմեն» սառցե խորանարդիկները:

Սառույցի կտորները փաթեթից առանձնացնելու համար պետք չէ ոչ մուրճ և ոչ էլ դանակ: 1կգ-ոց փաթեթներում դուք կգտնեք արդեն օգտագործման համար պատրաստ սառցե խորանարդիկներ: Ի դեպ, դրանք ստացվում են հատուկ գերմանական տեխնոլոգիայով զտված մաքուր ջրից: Իսկ հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների համար  ընկերությունն առաջարկում է սառույցի  5 կգ-ոց փաթեթներ:
«Այսմեն» սառույցն օգտագործման համար  պարզ է, հարմարավետ և մատչելի: