Կաթնաշոռային պանրիկներ

Կաթնաշոռային ջնարակված պանրիկները համեղ և օգտակար սնունդ են ողջ ընտանիքի համար: Հարուստ են կալցիումով, ֆոսֆորով, երկաթով, մագնեզիումով, հանքային նյութերով, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Կալցիումը մարդուն անհրաժեշտ է ցանկացած տարիքում: Երեխաներին այն հարկավոր է աճի համար, իսկ մեծերին` ոսկորներն ամրացնելու, բազմաթիվ հիվանդություններից խուսափելու, առողջ ատամներ և պայծառ ժպիտ ունենալու համար: «Աշտարակ-Կաթ» ընկերության ջնարակված պանրիկները կաթնաշոռի և շոկոլադի իդեալական համադրություն են: Դրանք պատրաստվում են բնական անարատ կաթից, առանց կոնսերվանտների են, ունեն հաճելի ու նուրբ համ: Ընկերությունը սպառողին է ներկայացնում վանիլային ու շոկոլադե համերով, ինչպես նաև ելակի, դեղձի ու խտացրած կաթի միջուկներով ջնարակված պանրիկներ: