Կաթնամթերք և առողջություն

Կաթնամթերքի կանոնավոր օգտագործումը  Ձեզ կպարգևի՝


Ամուր ոսկորներ, առողջ ատամներ

Կաթնամթերքում պարունակվող կալցիումը ոսկորների ամրության և նրանց ձևավորման հիմնական միջոցներից մեկն է: Հատկապես մանուկ հասակում կաթնամթերքի օգտագործումը ապահովագրում է մարդկանց հետագա տարիներին ոսկրային տարբեր հիվանդություններից և վնասվածքներից: Կաթնամթերքի կանոնավոր օգտագործումը պաշտպանում է  ատամները կարիեսից` պարգևելով անկաշկանդ ժպիտ:

Ուժեղ իմունային համակարգ

Յոգուրտները, մածունն ու կեֆիրը պարունակում են բազմաթիվ կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են մարսողական համակարգում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը` նպաստելով իմունիտետի բարձրացմանն ու օրգանիզմի երկարակեցությանը:

Փայլուն մազեր, առողջ մաշկ
Դարեր շարունակ կաթը եղել է կանացի գեղեցկության գաղտնիքներից մեկը: Դեռևս դարեր առաջ իր գեղեցկությամբ հայտնի Կլեոպատրան կաթի լոգանքներ է ընդունել:

Ամուր մկաններ
Ֆիզիկական աշխատանքի ընթացքում մկանների էներգիան սպառվում է: Այն վերականգնելու համար էներգիայի աղբյուր են կաթի մեջ պարունակվող ածխաջրերն ու սպիտակուցները:

Առողջ քուն
Բոլորին է հայտնի ավանդական մածունի զարմանահրաշ հատկությունները: Ամեն օր քնից 1 ժամ առաջ 1 բաժակ մածունի օգտագործումը կհանգստացնի Ձեր նյարդերն ու կպարգևի խորը քուն և առույգ առավոտ:

Վիտամին D
Կաթն ու կաթնամթերքը պարունակում են օրգանիզմի աճի համար կարևոր տարր հանդիսացող վիտամին D: Իհարկե,  օրգանիզմն արևի բավարար ճառագայթների ներքո արտադրում է վիտամին D, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաճախ մեր սննդակարգում այդ կենսական վիտամինի քանակը բավարար չէ: