Պանիր

Դժվար է պատկերացնել հայկական սեղանն առանց պանրի: Ընկերությունն արտադրում է ավանդական պանրի տեսակներ, որոնց բաղադրատոմսերը պահպանվում են խիստ գաղտնի և փոխանցվում են սերնդեսերունդ: «Աշտարակ-Կաթն» իր պանիրը պատրաստում է ալպիական մարգագետիններից ստացվող անարատ կաթից, ինչն էլ նրա յուրահատուկ ու անկրկնելի համի գաղտնիքն է: Ընկերությունն իր սպառողին է ներկայացնում «Լոռի» և «Եղեգնաձոր» տեսակի պանիրներն ու երեք տեսակային համերով հալած պանիրները: