ԱԿՑԻԱ

 

ԱԿՑԻԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ


Սույն գովազդային ակցիան (այսուհետ՝ Ակցիա) կազմակերպված է «ՊԱՐԳԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Կազմակերպիչ) կողմից, որի գործունեության հասցեն է քաղաք Երևան, Դրո 13, հեռախոսահամար՝ +374 55 11 22 44:

 

1.ԱԿՑԻԱՅԻ ՇԱՀՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԸ

1.1.     Ակցիայի շահումային ֆոնդում ներառված են՝

1.1.1.       1 հատ KIA RIO ավտոմեքենա

1.1.2.       25 հատ Samsung Galaxy A02 սմարթֆոն

1.1.3.       30 հատ մեծ հեծանիվ

1.1.4.       40 հատ միջին հեծանիվ

1.1.5.       35 հատ փոքր հեծանիվ

1.1.6.       180 հատ սամակատ

1.1.7.       250 հատ փափուկ խաղալիք արջուկ

1.1.8.       200 հատ տիկնիկ

1.1.9.       1100 հատ խաղալիք ավտոմեքենա

1.1.10.    7000 հատ գնդակ

 

2.ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳԸ ԵՎ ՇԱՀՈՒՄԸ 

2.1.    Ակցիան իրականացվում է Կազմակերպչի կողմից արտադրվող հատով պաղպաղակի տեսականու (մինչև 450 գրամ տարողությամբ պաղպաղակների ողջ տեսականին) միջոցով (այսուհետ՝ Արտադրանք

2.2.    Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է գնել որևէ Արտադրանք, դրանում գտնել պիտակ, ջնջել պիտակի այն հատվածը, որտեղ նշված է «ՋՆՋԵԼ »: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Չջնջել պիտակի այն հատվածը, որտեղ նշված է «ԱՅՍ ՄԱՍԸ ՉՋՆՋԵԼ ԱՅԼԱՊԵՍ ԿՀԱՄԱՐՎԻ ԱՆՎԱՎԵՐ»։ Նշված հատվածը կարող է ջնջվել բացառապես Կազմակերպչի կողմից պիտակի նույնականացման համար։ Այս հատվածի վնասված կամ ջնջված լինելու դեպքում տվյալ պիտակը համարվում է ԱՆՎԱՎԵՐ և դրա հիման վրա մասնակիցը չի կարող ստանալ շահում կամ օգտվել Խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից։

2.3.    Արտադրանքի արտադրության ժամանակ պատահականության սկզբունքով Արտադրանքի փաթեթավորման մեջ տեղադրվում են պիտակներ հետևյալ գրառումներից և/կամ պատկերներից որևէ մեկով՝

2.3.1.       «ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Kia Rio ՄԵՔԵՆԱՅԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ» և մեքենայի պատկեր

2.3.2.       «SAMSUNG GALAXY A02» և սմարթֆոնի պատկեր

2.3.3.       «ՄԵԾ» հեծանիվ (հեծանիվի պատկեր)

2.3.4.       «ՄԻՋԻՆ» հեծանիվ (հեծանիվի պատկեր)

2.3.5.       «ՓՈՔՐ» հեծանիվ (հեծանիվի պատկեր)

2.3.6.       սամակատի պատկեր

2.3.7.       «ԱՐՋՈՒԿ» և արջուկ խաղալիքի պատկեր

2.3.8.       «ՏԻԿՆԻԿ» և տիկնիկի պատկեր

2.3.9.       «ԽԱՂԱԼԻՔ ՄԵՔԵՆԱ» և խաղալիք բեռնատար մեքենայի պատկեր

2.3.10.    գնդակի պատկեր

2.4.    Կազմակերպչին ներկայացվող պիտակներն ենթակա են ստուգման Կազմակերպչի իրավասու ներկայացուցիչների կողմից: Պիտակների իսկության վերաբերյալ ցանկացած տարաձայնության դեպքում Կազմակերպիչն իրավասու է իր տիրապետության տակ գտնվող տվյալների և մեթոդների կիրառմամբ որոշել Պիտակի իսկությունը, ինչպես նաև կայացնել որոշում Պիտակն ընդունելու կամ դրա ընդունումը մերժելու վերաբերյալ:

2.5.    Սույն կանոնների 2.3.2-2.3.10 կետերում նշված գրառմամբ պիտակներ գտնելու դեպքում նվերը ստանալու համար անհրաժեշտ է ոչ ուշ, քան Ակցիայի ժամկետի ավարտից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում զանգահարել Կազմակերպչի +374 55 11 22 44 հեռախոսահամարով աշխատանքային օրերին ժամը 09։00-ից 18։00-ն ընկած ժամանակահատվածում և պայմանավորվածություն ձեռք բերել նվերի ստացման օրվա և ժամի առնչությամբ։ Նվերների հանձնումը կարող է իրականացվել Կազմակերպչի ընտրությամբ Ակցիայի ժամկետի ընթացքում փուլ առ փուլ կամ Ակցիայի ժամկետի ավարտից հետո։ Նվերը ստանալու համար անհրաժեշտ է Կազմակերպչին ներկայացնել համապատասխան գրառումը պարունակող պիտակը (նկատի ունենալով Կանոնների 2.2 կետում նշված զգուշացումը)։ Կազմակերպիչն ուսումնասիրում է պիտակի իսկությունը, սույն կանոններով սահմանված կարգով դրա ընդունելի լինելու հանգամանքը և կայացնում որոշում տվյալ անձի շահող հանդիսանալու մասին, որից հետո տրամադրում է համապատասխան նվերը։ Նվերի ստացման համար, ի թիվս նշվածի, պետք է հաշվի առնել նաև ստորև 2.5.1 – 2.5.2. ենթակետերում նշված կարգավորումները։

2.5.1.       Սույն կանոնների 2.3.6-2.3.10 կետերում նշված գրառմամբ պիտակներ գտնելու

դեպքում նվերը հնարավոր է ստանալ ինչպես Կազմակերպչի կողմից նշված հասցեից, այնպես էլ այն վաճառակետից, որտեղից ձեռք է բերվել Արտադրանքը, որի դեպքում նվերը ստանալու համար պիտակը ներկայացվում է վաճառակետ, որտեղից այն փոխանցում են Կազմակերպչի աշխատակիցներին (առաքիչներին), իսկ վերջիններս պիտակները ներկայացնում են Ակցիան համակարգող թիմին։ Պիտակների իսկությունը ստուգելուց հետո սույն կանոնների 2.3.6-2.3.10 կետերում նշված նվերները Կազմակերպչի աշխատակիցները փոխանցում են վաճառակետին, որտեղից անձը կարող է մոտենալ և վերցնել իր նվերը։ Այս նվերները տրամադրելիս Կազմակերպիչը պիտակը ներկայացնող անձի հաշվառումն իրականացնում է սույն կանոնների 2.5 կետի համաձայն կատարված զանգով՝ հեռախոսահամարի և զանգահարող անձի բանավոր հայտնած ամբողջական անունի (անուն, ազգանուն, հայրանուն) միջոցով։

2.5.2.       Սույն կանոնների 2.3.2-2.3.5 կետերում նշված գրառմամբ պիտակներ գտնելու դեպքում նվերը ստանալու համար անհրաժեշտ է Կազմակերպչին ներկայացնել համապատասխան գրառումը պարունակով պիտակը, ինչպես նաև պիտակը ներկայացնող անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։

2.6.    Գտնելով «ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ KIA RIO ՄԵՔԵՆԱՅԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ» գրառումը անձը հնարավորություն է ստանում մասնակցել KIA RIO ավտոմեքենայի խաղարկությանը (այսուհետ՝ Խաղարկություն), որը տեղի կունենա Ակցիայի ավարտից հետո։

2.7.    Ակցիայի    շրջանակներում     100     անձ     հնարավորություն     կունենան     գտնելու

«ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ KIA RIO ՄԵՔԵՆԱՅԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ» գրառմամբ պիտակ և

մասնակցելու Խաղարկությանը։

2.8.    Սույն կանոնների 2.3.1 կետում նշված «ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ KIA RIO ՄԵՔԵՆԱՅԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ» գրառմամբ պիտակ գտնելու դեպքում անհրաժեշտ է ոչ ուշ, քան Ակցիայի ժամկետի ավարտից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ Կազմակերպչի գործունեության վայր՝ քաղաք Երևան, Դրո 13, ներկայացնել համապատասխան գրառումը պարունակող պիտակը և պիտակը ներկայացնող անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։ Կազմակերպիչն ուսումնասիրում է պիտակի իսկությունը, սույն Կանոններով սահմանված կարգով դրա ընդունելի լինելու հանգամանքը և կայացնում որոշում տվյալ անձի մասնակցությունը Խաղարկությանը հաստատելու կամ մերժելու մասին։ Հաստատման դեպքում տվյալ անձը հանդիսանում է խաղարկության մասնակից (այսուհետ՝ Խաղարկության մասնակից), որի մասին Կազմակերպիչը կատարում է հաշվառում։

 

2.9.    Խաղարկության վերաբերյալ մանրամասները, ներառյալ դրա անցկացման կանոնները, անցկացման վայրի և կարգի վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն այն անձանց, ովքեր սույն Կանոններին համապատասխան հանդիսանում են Խաղարկության մասնակիցներ։ Այս նպատակով Խաղարկության մասնակցի կողմից Կազմակերպչին հայտնած հեռախոսահամարը հանդիսանում է կապի հիմնական միջոցը։

2.10. Կազմակերպիչը Խաղարկության մասնակիցների միջև Խաղարկության օրը կկազմակերպի KIA RIO ավտոմեքենայի խաղարկությունը, որի արդյունքում ըստ Խաղարկության կանոնների կորոշվեն այն մասնակիցը, ով կհանդիսանան ավտոմեքենա շահողը։

 

3.ԱԿՑԻԱՅԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

3.1.    Ակցիայի տևողությունը 2022թ. ապրիլի 5-ից մինչև 2022թ. հոկտեմբերի 31-ն է, որի ընթացքում Կազմակերպիչը կիրացնի Արտադրանքը։

3.2.    Սույն Կանոնների 2.3.1 կետում նշված KIA RIO ավտոմեքենայի խաղարկությունը տեղի կունենա Ակցիայի ավարտից հետո։

3.3.    Կազմակերպիչն իրավասու է կատարել սույն բաժնում նշված ժամկետների փոփոխություն՝ այդ մասին տեղեկությունները հասանելի դարձնելով այն միջոցներով, որոնցով տարածվել են սույն Կանոնները։

 

4.ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

4.1.    Կազմակերպիչն որևէ պարտավորություն չի կրում այն ծախսերի համար, որոնք կարող են կրել անձինք նվերները ստանալու համար Կազմակերպչի գործունեության վայր հասնելու, Կազմակերպչին զանգահարելու համար և/կամ Ակցիային մասնակցելու կապակցությամբ:

4.2.    Կազմակերպչի կողմից սույն կանոնների 2.3.2-2.3.10 կետերում նշված նվերներն ոչ մի դեպքում չեն կարող օգտագործվել առևտրային նպատակներով, վաճառքի կամ վերավաճառքի համար: Սույն պայմանին հակասող որևէ վաճառք համարվելու է Կազմակերպչի սեփականությունը հանդիսացող ապրանքային նշանների կամ համապատասխան նվերների չթույլատրված օգտագործում և Կազմակերպիչն իրավունք կունենա նախաձեռնել բոլոր այն իրավական գործողությունները, որոնք անհրաժեշտ կհամարի:

4.3.    Կազմակերպիչը սեփական հայեցողությամբ իրավունք ունի որոշում կայացնել ընդունել մինչև որոշակի աստիճանի վնասվածք ունեցող պիտակները, եթե Կազմակերպիչը հստակ հնարավորություն կունենա նույնականացնելու պիտակը և հաստատելու դրա իսկությունը և/կամ բացառելու տվյալ պիտակի հետ կապված կանխամտածված միջամտությունների իրականացման փաստը և/կամ բացառելու դրա կեղծված լինելը։

4.4.    Շահման վավերության և/կամ պիտակների իսկության ու ընդունելի լինելու վերաբերյալ ցանկացած տարաձայնության դեպքում Կազմակերպչի որոշումը վերջնական է: Կազմակերպիչը պարտավոր չէ չշահող հայտերի կապակցությամբ որևէ նամակագրության մեջ մտնել կամ տալ բացատրություններ:

4.5.    Կազմակերպիչը որևէ պարտավորություն չի կրում պիտակների տիրապետման հետ կապված վեճերի դեպքում: Այն անձը, ով ներկայացրել է շահող պիտակները Կազմակերպչին, համարվում է դրա իրական տիրապետողը: Կազմակերպիչը պիտակներն ընդունում է ըստ դրանք ներկայացնողի։ Պիտակների սեփականատերը Կազմակերպիչն է։

4.6.    Ոչ մի դեպքում չի թույլատրվում փոխարինել սույն կանոնների 2.3.2-2.3.10 կետերում նշված նվերները կանխիկ գումարով կամ այլ նյութական արժեքներով:

4.7.    Նվերների հանձնումը, KIA RIO ավտոմեքենայի խաղարկությունը և դրա տրամադրումը շահողներին կարող է կազմակերպվել որպես հանրային միջոցառում՝ ընդգրկելով լրատվամիջոցներ, ձայնագրում, լուսանկարահանում և տեսանկարահանում: Հետևապես, Ակցիայի մասնակիցները, տվյալ միջոցառմանը ներկա գտնվողները տալիս են իրենց համաձայնությունը, որ իրենց լուսանկարները, իսկ շահողների դեպքում՝ շահողների անունները, կարող են հրապարակվել և օգտագործվել ձայնային, լուսանկարչական նյութերում և տեսանյութերում Կազմակերպչի կողմից՝ իր իսկ հայեցողությամբ, առանց որևէ հատուցման: Շահողները պարտավոր են տեղեկացնել և նախազգուշացնել իրենց ուղեկցող անձանց այս նախապայմանի մասին այն պարագայում, եթե կազմակերպվում է հանրային միջոցառում:

4.8.    Կազմակերպիչն, իր հայեցողությամբ, իրավունք ունի ցանկացած ժամանակ չեղարկել, կասեցնել սույն Ակցիան, կրճատել կամ երկարաձգել սույն Ակցիայի ժամկետը, ինչպես նաև փոփոխել Ակցիայի Կանոնների դրույթներն ու պայմաններն: Կազմակերպիչն իրավունք ունի տեղեկացնել մասնակիցներին այդպիսի փոփոխությունների մասին այն միջոցներով, որոնցով տարածվել են սույն Կանոնները։

4.9.        ՊԻՏԱԿԻ ՆՄՈՒՇ ՕՐԻՆԱԿ՝