«Կովիկ» կաթնամթերք

«Աշտարակ-Կաթ» ընկերությունն իր սպառողին է ներկայացնում առաջին ցածր յուղայնությամբ կաթնամթերքի շարքը Հայաստանում: «Կովիկ» ցածր յուղայնությամբ կաթնամթերքի շարքը նախատեսված է ամբողջ ընտանիքի համար և օգտակար է հատկապես սրտին: Այս կաթնամթերքի շարքն իր մեջ ներառում է կաթ, թթվասեր, մածուն, կաթնաշոռ, կեֆիր և թան:

 

Դեպի ցածր յուղայնություն

Ցածր յուղայնությամբ կաթնամթերքը Ձեր և Ձեր ընտանիքի համար ԱՌՈՂՋ ընտրություն է:

Ցանկացած տեսակի կաթնամթերք, յուղալի թե անյուղ, պարունակում է`
•    կալցիում և վիտամին D` ամուր ոսկորների և ատամների համար,
•    սպիտակուցներ` մկանների սնման և աճի համար,
•    կալցիում, կալիում, մագնեզիում` արյան ճնշման կարգավորման համար:

Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել ցածր յուղայնությամբ կաթնամթերք: