Սարի կաթի 8 օգտակար տարրեր

1 բաժակ Սարի կաթը պարունակում է՝

Կալցիում
ոսկորների և ատամների ձևավորման ու զարգացման համար,
արյան ճնշման կարգավորման համար,
մկանային և նյարդային համակարգերի նորմալ կենսագործունեության համար,
ոչ մի ուրիշ տարր չի կարող նպաստել կալցիումի տարրալուծմանն այնքան լավ, որքան  հենց կաթում պարունակվող մնացած տարրերը:

Սպիտակուցներ
ապահովում է օրգանիզմին անհրաժեշտ բոլոր տեսակի ամինաթթուներով,
նպաստում է օրգանիզմի աճին,
հագեցնում է, օգտակար է քաշի կառավարման համար,
բարձրացնում է իմունիտետը,
նպաստում է մկանների զարգացմանը,
ապաքինում է վնասված հյուսվածքները:

Ֆոսֆոր
ամուր ոսկորների և ատամների ձևավորման հիմքն է,
կենսական դեր ունի արյան բաղադրությունում, նյարդային և ֆերմենտային համակարգերում,
վիտամին B-ի հետ սննդից էներգիան կլանելու կարևորագույն տարրերից է:

Կալիում
նյարդային ազդակների ակտիվ փոխանցման համար,
արյան ճնշման կարգավորման համար,
բազմաթիվ ֆերմենտների հիմքն է:

Մագնեզիում
օգնում է օրգանիզմում  կալցիումի կլանմանն ու պահպանմանը,
ոսկորների և ատամների հանքային կառուցվածքի կարևորագույն տարրն է,
օգտակար է օրգանիզմում էներգիայի փոխակերպման  համար,
մարմնի բոլոր բջիջների հիմքն է:

Ցինկ
նպաստում է օրգանիզմի  ընդհանուր աճին և զարգացմանը,
նպաստում է վերքերի առողջացմանը,
ապահովում է ուժեղ իմունային համակարգ:

Վիտամին B
անհրաժեշտ է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար,
օգտակար է աչքերի և մաշկի համար,
պայքարում է սթրեսների դեմ, հանում հոգնածությունը:

Վիտամին A
օգտակար է մաշկի համար,
օգտակար է  տեսողական և նյարդային համակարգերի համար: