Համագործակցություն

«Աշտարակ-Կաթ» ընկերությունը պայմանագրային  հիմունքներով համագործակցում է  շուրջ  6000 ֆերմերային տնտեսությունների հետ: Փոխշահավետ  համագործակցության արդյունքում տարեցտարի ավելանում է այդ տնտեսությունների թիվը, ինչը նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը` նպատակ ունենալով ձեռք բերել թարմ, որակյալ և արժեքավոր կաթ:   

 
Մթերման կետերը աչքի են ընկնում իրենց անթերի մաքրությամբ, լաբորատոր տեխնիկայի հագեցվածությամբ և որակյալ մասնագետների առկայությամբ:
Ելնելով այն հանգամանքից, որ նոր կթած կաթի մեջ մոտ 2 ժամվա ընթացքում մանրէներ չեն զարգանում, ընկերությունը ստեղծել է այնպիսի համակարգ, որը թույլ է տալիս  հաշված րոպեների ընթացքում կաթը հատուկ ժամանակակից լաբորատոր սարքավորումների միջոցով թեստավորել, սառեցնել և հավաքել նախապես ախտահանված տարաների մեջ:


Մթերված հումքը  հատուկ մասնագիտացված մեքենաներով տեղափոխվում է գործարան:
«Աշտարակ-Կաթ» ընկերությունը ձերբազատում է  գյուղացուն կաթի պահպանման, տեղափոխման և իրացման ծանր խնդիրներից, հնարավորություն է ընձեռում նրան մասնագիտանալ անասնապահության մեջ և դրանով իսկ նպաստում ֆերմերային տնտեսությունների զարգացմանը: