Յոգուրտ և առողջություն

Հագեցրու քաղցդ
Յոգուրտը հանդիսանում է բարձր սպիտակուցային սնունդ: 1 հատ յոգուրտը պարունակում է 6-8 գրամ սպիտակուցներ, ինչը բավարար է առնվազն մի քանի ժամ:
Բարձրացրու իմունիտետդ
Կենդանի յոգուրտները պարունակում են դրական կաթնաթթվային մանրէներ, պրոբիոտիկներ, որոնք չեզոքացնում են մարսողական համակարգի վնասակար մանրէները` նպաստելով աղեստամոքսային տրակտի նորմալ գործունեությանն ու իմունիտետի բարձրացմանը:
Ստացիր վիտամիններ 
1 հատ յոգուրտը հանդիսանում է կալիումի, ֆոսֆորի, վիտամին B-ի, յոդի, ցինկի և վիտամին B5-ի հիանալի աղբյուր: Յոգուրտը պարունակում է նաև վիտամին B12, որն օգտակար է արյան կարմիր գնդիկների և նյարդային համակարգի համար:
Վերականգնիր ուժերդ
Յոգուրտում առկա սպիտակուցներն ապահովում են մկանների վերականգնման համար անհրաժեշտ ամինաթթուները, իսկ ածխաջրերը լրացնում են  էներգիայի պակասը մկաններում:
Հոգա առողջ սրտիդ մասին 
Մարդիկ ավելի շատ աղ են օգտագործում, քան խորհուրդ է տրվում: Ժամանակի ընթացքում դա բերում է հիպերտոնիայի և սրտային հիվանդությունների: Յոգուրտում առկա կալիումը օգնում է ավելորդ նատրիումի մի մասը հեռացնել օրգանիզմից` ապահովագրելով Ձեզ տարբեր հիվանդություններից:
Ժպտա
Շնորհիվ պարունակվող կալցիումի`  յոգուրտը պահպանում է ատամները կարիեսից:  Այն երբեք չի քայքայում ատամների էմալը: Իսկ յոգուրտի կաթնաթթվային մանրէները դրական ազդեցություն են ունենում լնդերի վրա:
Կարգավորիր քաշդ
Այն  մարդիկ, ովքեր դիետա պահելիս առավոտյան որպես նախաճաշ օգտագործում են յոգուրտ, ավելի շատ են քաշ կորցնում, քան նրանք, ովքեր առավոտյան ոչինչ չեն ուտում: Քաղցած ժամանակ մեր օրգանիզմում արտադրվում է կորտիզոլ կոչվող ֆերմենտը, որը ստիպում է մեր օրգանիզմին ավելի շատ յուղ կուտակել: Մինչդեռ յոգուրտում պարունակվող կալցիումը ազդակներ է տալիս օրգանիզմին քիչ կորտիզոլ արտադրել, իսկ ամինաթթուները նպաստում են ճարպերի տարրալուծմանը: