«Դասական» կաթ 3.2%

«Դասական» կաթը   100% բնական սնունդ է, որը ստացվում է  ալպիական մարգագետիններում սնվող կովերից: Այն մարդու սննդակարգում օգտագործվում է արդեն 6000 տարի: Հին փիլիսոփաները, չիմանալով կաթի բաղադրությունն ու հատկությունները, սակայն ուսումնասիրելով նրա ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, անվանում էին այն «սպիտակ արյուն» կամ «կենսական հյութ»: 
Կաթը պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ բոլոր սննդարար տարրերը: Օրեցօր կաթի օգտակար հատկությունների մասին իրազեկությունը մեծանում է մարդկանց շրջանում:  Ընկերության կաթը պաստերացված է, ինչը նշանակում է, որ այն կարելի է օգտագործել առանց լրացուցիչ ջերմային մշակման: Արտադրանքն ունի ժամանակակից, հարմարավետ ու հերմետիկ փաթեթավորում:  
«Դասական» կաթ 3.2%
Բաղադրությունը՝ կովի նորմալացված կաթ:
100գ-ը պարունակում է յուղ՝ 3.2գ, սպիտակուցներ՝ 2.8գ, ածխաջրեր՝ 4.7գ:
Էներգետիկ արժեքը 100գ-ում՝ 58կկալ:
Պահպանել 2-6°C:
Ծավալը՝ 1լ: