Պանիր «Լոռի» փաթեթավորված

Իրական «Լոռի» պանրի համը կարելի է ճաշակել միայն Հայաստանում: Այն   պատկանում է աղաջրային պանիրների դասին և հիմնական տարբերությունը պանրի մյուս տեսակներից կայանում է նրանում, որ «Լոռի» պանիրը հասունանում և պահպանվում է աղաջրի մեջ, այդ իսկ պատճառով չունի կոշտ մակերես, բաղադրությունը պինդ է, ունի յուրահատուկ` սպիտակից մինչև բաց դեղին գույն, տարբեր մեծության և ձևի աչքեր:
Բաղադրությունը` պաստերացված կովի կաթ, մերան, մակարդուկ (խիմոզին), կերակրի աղ:
100գ-ը պարունակում է յուղ՝ 27.5գ, սպիտակուցներ՝ 23գ, վիտամիններ (ՄԳ)՝ A-0.23, B1-0.36, B2-0.36:
Էներգետիկ արժեքը 100գ-ում՝ 339կկալ:
Պահպանել  3±3°C-ում 180 օր, -2±1°C-ում՝ 300 օր 80% օդի հարաբերական խոնավության պայմաններում:
Զուտ քաշը՝ 500-800գ: