«Դասական» թան շշով

Թանը հայերի երկարակեցության գաղտնիքն է: Թանի պատրաստման արվեստին տիրապետում էին բարձր լեռնային գոտիներում բնակվող մեր պապերը, որոնք պահպանել են այդ գաղտնիքը և փոխանցել սերնդեսերունդ: «Աշտարակ-Կաթը», պահպանելով հին ավանդույթները, իր սպառողին է ներկայացնում ավանդական հայկական թան: Այն ծարավը հագեցնելու հիանալի միջոց է և պարունակում է կաթնամթերքի մնացած տեսակներում առկա բոլոր օգտակար տարրերը: Ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, սննդային թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել կաթնամթերք, մասնավորապես մածուն և թան:
Թանը բարերար ազդեցություն է ունենում մարսողության և նյութափոխանակության վրա, բարձրացնում է ընդհանուր դիմադրողականությունը: Այն իջեցնում է մարմնի քաշը, ինչպես նաև խոլեստերինի քանակն արյան մեջ:  
«Դասական» թան 0.7%
Բաղադրությունը՝ կովի նորմալացված կաթ (անարատ կաթ, չոր անարատ կաթ, չոր անյուղ կաթ), թանի մակարդ, կերակրի աղ:
100գ-ը պարունակում է յուղ՝ 0.7գ, սպիտակուցներ՝ 1.9գ, ածխաջրեր՝ 1.9գ:
Էներգետիկ արժեքը 100գ-ում՝ 22կկալ:
Պահպանել 2-6°C:
Զուտ քաշը՝ 450գ: