«Դասական» քամած մածուն

Խոսելով հայկական խոհանոցի մասին՝ պետք է անպայման նշել  ամենալայն սպառում ունեցող կաթնաթթվային մթերքի` մածունի մասին, որի տարատեսակներից է  քամած մածունը: Իսկապես որ, քամած մածունն իր յուրօրինակ  և  ավանդական տեղն է զբաղեցնում ցանկացած հայ ընտանիքի ճաշասեղանին: 
Ինչպես բոլոր կաթնաթթվային մթերքները, քամած մածունը ևս ունի բարերար ազդեցություն աղեստամոքսային տրակտի վրա և կարգավորում է օրգանիզմի միկրոֆլորան: 
«Դասական» քամած մածուն 12%
Բաղադրությունը՝ մածուն (կովի նորմալացված կաթ, մածունի մակարդ):
100գ-ը պարունակում է յուղ՝ 12գ, սպիտակուցներ՝ 10գ, ածխաջրեր՝ 2.8գ:
Էներգետիկ արժեքը 100գ-ում՝ 160կկալ:
Պահպանել 2-6°C:
Զուտ քաշը՝ 180գ: