«Դասական» մածուն շշով

Ավանդական կաթնամթերք, որի պատմությունը ձգվում է հազարամյակներ: Օգտագործելով նորագույն սարքավորումներ և պապենական բաղադրատոմս` «Աշտարակ-Կաթը»   ներկայացնում է արտադրանք, որն օժտված է բարձր բիոքիմիական ակտիվությամբ և պարունակում է կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը: Այն հարուստ է նաև վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, սննդային թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել կաթնամթերք, մասնավորապես մածուն և թան: Ավանդական հայկական մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը: Այն հանդիսանում է հայ ընտանիքի սննդակարգի անբաժանելի մասը: Մածունից է պատրաստվում սպասը, որը կարելի է վայելել միայն Հայաստանում:
«Դասական» մածուն 3.2%
Բաղադրությունը՝ կովի նորմալացված կաթ (անարատ կաթ, չոր անարատ կաթ, չոր անյուղ կաթ), մածունի մակարդ:
100գ-ը պարունակում է յուղ՝ 3.2գ, սպիտակուցներ՝ 2.8գ, ածխաջրեր՝ 4.1գ:
Էներգետիկ արժեքը՝ 58կկալ:
Պահպանել 2-6°C:
Զուտ քաշը՝ 450գ: