«Կովիկ» կաթնաշոռ

Կաթնաշոռն արժեքավոր սնունդ է, որը տարբերվում է սպիտակուցների, կալցիումի, ֆոսֆորի բարձր պարունակությամբ, որոնք կրճատում են ճարպի կուտակումը լյարդում, ունեն հակասկլերոթիկ ազդեցություն, խորհուրդ է տրվում հիպերտոնիկ հիվանդությունների ժամանակ:
Կաթնաշոռը կաթնամթերքի հնագույն տեսակներից է: Այն օգտակար է բոլորին, ներառվում է մարդու սննդակարգում կյանքի առաջին տարիներից մինչև խոր ծերություն: Կաթնաշոռը ոչ միայն արժեքավոր սնունդ է, այլ նաև համեղ բաղադրամաս նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար: Զարմանալի չէ, որ կաթնաշոռից պատրաստում են բազմաթիվ համեղ ճաշատեսակներ:
«Կովիկ» կաթնաշոռը, պահպանելով ալպիական մարգագետիններից մթերված անարատ կաթի բոլոր օգտակար բաղադրիչները, միևնույն ժամանակ ունի շատ կարևոր մի առանձնահատկություն: Դա ցածր յուղայնությունն է, ինչն անշուշտ, առողջության գրավականն է և կօգնի մեր երեխաներին ապագայում զերծ մնալ սրտի խնդիրներից ու անցանկալի գիրությունից: Բացի այդ, «Կովիկ» կաթնամթերքի շարքն ավելի  հարուստ է կալցիումով և սպիտակուցներով, քան ավանդականը:
«Կովիկ» կաթնաշոռ 1.5%
Բաղադրությունը՝ կովի յուղազրկված կաթ, չոր անյուղ կաթ, կաթնաշոռի մակարդ:
100գ-ը պարունակում է յուղ՝ 1.5գ, սպիտակուցներ՝ 18գ, ածխաջրեր՝ 2.4գ:
Էներգետիկ արժեքը 100գ-ում՝ 95.1կկալ:
Պահպանել 2-6°C:
Զուտ քաշը՝ 200գ: