«Կովիկ» մածուն

Ավանդական կաթնամթերք, որի պատմությունը ձգվում է հազարամյակներ: Օգտագործելով նորագույն սարքավորումներ և պապենական բաղադրատոմս` «Աշտարակ-Կաթը»   ներկայացնում է արտադրանք, որն օժտված է բարձր բիոքիմիական ակտիվությամբ և պարունակում է կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը: Այն հարուստ է նաև վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, սննդային թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել կաթնամթերք, մասնավորապես մածուն և թան: Ավանդական հայկական մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը: Այն հանդիսանում է հայ ընտանիքի սննդակարգի անբաժանելի մասը: Մածունից է պատրաստվում սպասը, որը կարելի է վայելել միայն Հայաստանում: «Կովիկ» մածունը, պահպանելով ալպիական մարգագետիններից մթերված անարատ կաթի բոլոր օգտակար բաղադրիչները, միևնույն ժամանակ ունի շատ կարևոր մի առանձնահատկություն: Դա ցածր յուղայնությունն է, ինչն անշուշտ, առողջության գրավականն է և կօգնի մեր երեխաներին ապագայում զերծ մնալ սրտի խնդիրներից ու անցանկալի գիրությունից: Բացի այդ, «Կովիկ» կաթնամթերքի շարքն ավելի  հարուստ է կալցիումով և սպիտակուցներով, քան ավանդականը:
«Կովիկ» մածուն 1.5%
Բաղադրությունը՝ կովի նորմալացված կաթ (անարատ կաթ, չոր անարատ կաթ, չոր անյուղ կաթ), մածունի մակարդ:
100գ-ը պարունակում է յուղ՝ 1.5գ, սպիտակուցներ՝ 3.2գ, ածխաջրեր՝ 4.1գ:
Էներգետիկ արժեքը 100գ-ում՝ 43կկալ:
Պահպանել 2-6°C:
Զուտ քաշը՝ 450գ: