«Կովիկ» թթվասեր 400գ

Բարերար ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի գործունեության վրա, դյուրամարս է և սննդարար: Դա է պատճառը, որ թթվասերը խորհուրդ է տրվում վատ ախորժակի դեպքում` մարսողության բարելավման համար: Իսկ սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին բավարարող հերմետիկ երկշերտ փաթեթավորումը  թույլ է տալիս պահպանել արտադրանքի  թարմությունն ու համային հատկությունները: Հարուստ է A, B, E վիտամիններով:
«Կովիկ» թթվասերը, պահպանելով ալպիական մարգագետիններից մթերված անարատ կաթի բոլոր օգտակար բաղադրիչները, միևնույն ժամանակ ունի շատ կարևոր մի առանձնահատկություն: Դա ցածր յուղայնությունն է, ինչն անշուշտ, առողջության գրավականն է և կօգնի մեր երեխաներին ապագայում զերծ մնալ սրտի խնդիրներից ու անցանկալի գիրությունից: Բացի այդ, «Կովիկ» կաթնամթերքի շարքն ավելի  հարուստ է կալցիումով և սպիտակուցներով, քան ավանդականը:
«Կովիկ» թթվասեր 13%
Բաղադրությունը՝ կովի նորմալացված կաթի սեր (անարատ կաթ, չոր յուղալի կաթ, կարագ), թթվասերի մակարդ (մեզոֆիլ կաթնաթթվային կուլտուրաներ):
100գ-ը պարունակում է յուղ՝ 13գ, սպիտակուցներ՝ 3գ, ածխաջրեր՝ 3.2գ:
Էներգետիկ արժեքը 100գ-ում՝ 141.8կկալ:
Պահպանել 2-6°C: