«Կովիկ» կաթ 1.5%

Կաթը պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ բոլոր սննդարար 
տարրերը: Օրեցօր կաթի օգտակար հատկությունների մասին իրազեկությունը մեծանում է մարդկանց շրջանում:  Ընկերության կաթը պաստերացված է, ինչը նշանակում է, որ այն կարելի է օգտագործել առանց լրացուցիչ ջերմային մշակման: Արտադրանքն ունի ժամանակակից, հարմարավետ ու հերմետիկ փաթեթավորում:  «Կովիկ» կաթը, պահպանելով ալպիական մարգագետիններից մթերված անարատ կաթի բոլոր օգտակար բաղադրիչները, միևնույն ժամանակ ունի շատ կարևոր մի առանձնահատկություն: Դա ցածր յուղայնությունն է, ինչն անշուշտ, առողջության գրավականն է և կօգնի մեր երեխաներին ապագայում զերծ մնալ սրտի խնդիրներից ու անցանկալի գիրությունից: Բացի այդ, «Կովիկ» կաթնամթերքի շարքն ավելի  հարուստ է կալցիումով և սպիտակուցներով, քան ավանդականը:
«Կովիկ» կաթ 1.5%
Բաղադրությունը՝ կովի նորմալացված կաթ:
100գ-ը պարունակում է յուղ՝ 1.5գ, սպիտակուցներ՝ 4.3գ, ածխաջրեր՝ 4.6գ:
Էներգետիկ արժեքը 100գ-ում՝ 43կկալ:
Պահպանել 2-6°C:
Ծավալը՝ 1լ: